Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախագահը լուծարեց խորհրդարանը

Նախագահը լուծարեց խորհրդարանը
03.10.2019 | 10:19

Սեպտեմբերի 30-ին Պերուի նախագահ Մարտին Վիսկարան լուծարեց խորհրդարանը, ի պատասխան պատգամավորները նրան իշխանազրկեցին ու փոխնախագահ Մերսեդես Արաոսին նշանակեցին նախագահ: Արաոսը երեքշաբթի կեսօրին երդվեց, երեկոյան հրաժարական տվեց:


Ի՞նչ է կատարվում Պերուում: Մարտին Վիսկարան Կոնգրեսը լուծարեց, երբ պատգամավորները հրաժարվեցին աջակցել Սահմանադրական դատարանի բարեփոխումների նրա նախագծին ու ընտրեցին դատարանի նոր անդամ: Նախագահը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեց հունվարի 26-ին: Ընդդիմությունը, որ մեծամասնություն է Կոնգրեսում, նրա գործողությունները անվանեց պետական հեղաշրջում, Վիսկարային՝ բռնապետ: Վիսկարան գտնում է, որ Սահմանադրությունը իրեն հնարավորություն է տալիս լուծարել Կոնգրեսը: Պատգամավորները ձայների մեծամասնությամբ (86-ը 130-ից) մեկ տարով կասեցրին նախագահի լիազորությունները: Վիսկարայի տեսակետից՝ Կոնգրեսի քվեարկությունը անվավեր է, որովհետև արդեն լուծարված էր: Բանակն ու ոստիկանությունը աջակցում են Մարտին Վիսկարային: Նրանք հայտարարեցին, որ շարունակում են Վիսկարային համարել լեգիտիմ նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար: Նախագահի մամլո ծառայությունը լուսանկար հրապարակեց նրա ու բանակի, նավատորմի ու ռազմաօդային ուժերի հրամանատարների, ոստիկանապետի հետ հանդիպումից՝ Լիմայի նախագահական նստավայրում:


Ընդդիմադիր պատգամավորները շարունակում են պնդել, որ նախագահը գերազանցել է լիազորությունները՝ փորձելով լուծարել Կոնգրեսը, որի հաջորդ նիստը ուրբաթ օրն է, օրակարգում Մարտին Վիսկարայի ամբողջությամբ իշխանազրկումն է:
Մարտին Վիսկարան նախագահ է դարձել 2018-ի մարտին, Պեդրո Պաբլո Կուչինսկիից հետո, որ հրաժարական տվեց պատգամավորներին կաշառելու մեղադրանքներից հետո: Վիսկարան խոստացավ վճռական պայքարել կոռուպցիայի դեմ, որի մեջ մեղադրվում էին նրա 4 նախորդները: Բայց նախագահի հակակոռուպցիոն միջոցառումները Կոնգրեսը արգելափակում էր՝ խորհրդարանում մեծամասնությունը ընդդիմադիր ՙժողովրդի ուժ՚ կուսակցությանն է, որ գլխավորում է Կեյկո Ֆուխիմորին՝ նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի դուստրը: Նրա հայրը իշխանության չարաշահման ու կոռուպցիայի գործով բանտարկված է: Կեյկո Ֆուխիմորին ևս բանտում է և մեղադրյալի կարգավիճակով սպասում է կոռուպցիայի գործով դատավարությանը:


BBC
Հ.Գ. 2019-ի ապրիլի 17-ին Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպան եղավ, երբ ոստիկանությունը եկավ նրան ձերբակալելու՝ բրազիլական շինարարական Odebrecht ընկերությունից կաշառք ստանալու մեղադրանքով: Գարսիան մեղադրանքը չէր ընդունում: Հետաքննության տվյալներով՝ Ալան Գարսիան, երկրորդ ժամկետով նախագահության ընթացքում՝ 2006- 2011-ին, կաշառք է ստացել բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից՝ Լիմայում մետրոյի նոր գծի կառուցմանը մասնակցելու համար: Ընկերության ներկայացուցիչները խոստովանել են, որ 2004-ից պերուացի տարբեր պաշտոնյաների 30 միլիոն դոլար կաշառք են տվել: Odebrecht-ի պաշտոնյաները խոստովանել են, որ կանոնավոր կաշառք են տվել Լատինական Ամերիկայի, Անգոլայի, Մոզամբիկի պաշտոնյաներին:
Պերուի նախկին 4 նախագահները հայտնվել են հետաքննության մեջ, հինգերորդը՝ Ալբերտո Ֆուխիմորին արդեն բանտում է: Նախկին նախագահներից Պեդրո Պաբլո Կուչինսկին մի քանի օր առաջ ձերբակալվեց Odebrecht-ի գործով: Նույն գործով կալանավորվել են և ընդդիմադիրներ՝ Կեյկո Ֆուխիմորին մեղադրվում է 1,2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ: Ալան Գարսիան, որ նույնպես Odebrecht-ի գործով կասկածյալ է, փորձել է ապաստան ստանալ Ուրուգվայի դեսպանատանը ու մերժվել է:


Մեզ ի՞նչ Պերուն, որ աշխարհի մյուս ծայրին է: Ոչինչ: Պերուն Պերուն է ու մեզ հետ ոչ մի կապ չունի, կապ ունի իրավիճակը՝ օրինակ՝ լուծարվում է Կոնգրեսը, որը մերժում է Սահմանադրական դատարանի բարեփոխումները ու դատարանի նոր անդամ է ընտրում, պաշտոնի չարաշահման ու կաշառակերության գործերով բանտերում են նախագահները: Նրանից մեկը ձերբակալությունից առաջ ինքնասպան է լինում: Բանակը, ոստիկանությունը նախագահի հետ են ու կատարում են նրա հրամանները: Ձեզ ոչի՞նչ չի հիշեցնում: Մերօրյա Հայաստանի մասին: Փաստացի՝ մենք մենակ չենք, ամեն տեղ էլ կոռուպցիան կառուպցիա է…


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ